ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Ընդլայնել ու հզորացնել ունեցած կարողությունները
Երեւանում անցկացվում է կարդիոլոգիայի եվրակովկասյան համաժողով Սրտանոթային հիվանդություններն աշխարհում մահացության առաջին պատճառներից են. ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ նույնպես սրտանոթային հիվանդություններից մահացության դեպքերն առաջին տեղում են՝ կազմելով շուրջ 54 տոկոս։ Կարդիոլոգիայի բնագավառում Հայաստանը լուրջ հաջողությունների է հասել, առաջատար է տարածաշրջանի առումով, սակայն այնուամենայնիվ՝ մահացության ցուցանիշները բավականին բարձր են։ Միայն վիրահատության կամ դեղերի միջոցով հիվանդին ոտքի կանգնեցնելը դեռ չի նշանակում հիվանդության ամբողջական բուժում։
Սրտանոթային հիվանդություններից մահացության ցուցանիշները նվազեցնելու համար համազգային ծրագիր է անհրաժեշտ, պետք է միջոցառումներ կազմակերպել մասնագետների, ինչպես նաեւ հիվանդների կրթական, տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու համար։
Ի վերջո՝ անհրաժեշտ է համագործակցել սփյուռքում այս ոլորտում մեծ հաջողությունների հասած մեր հայրենակիցների հետ։ Համագործակցության նմանօրինակ փորձ էր Երեւանում երեկ մեկնարկած կարդիոլոգիայի եվրակովկասյան երկօրյա համաժողովը, որը կազմակերպել է ՀՀ սփյուռքի նախարարությունը՝ «Ակցիա առողջություն Հայաստան—Ֆրանսիա» կազմակերպության հետ համատեղ։ Համաժողովին մասնակցում են շուրջ 100 հայ եւ այլազգի կարդիոլոգներ աշխարհի տարբեր երկրներից՝ Ռուսաստան, Ֆրանսիա, Ուկրաինա, Ադրբեջան, Թուրքիա, Իսրայել, Լիբանան եւ այլն։ Համաժողովի բացմանը ներկա էր նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության մեջ առողջապահությունն առաջնահերթ նշանակություն ունեցող ոլորտ է, եւ այն գործադիրը դիտարկում է Հայաստանի հեռանկարային զարգացումների առումով կարեւորագույն շարժիչ ուժ։ «Մենք պետք է ձեւավորենք մի այնպիսի միջավայր, որ առողջապահության ոլորտում ունենանք տարածաշրջանային կենտրոն։ Նմանատիպ ծրագրեր արդեն հռչակված են, մասնավոր ու պետություն համագործակցության շրջանակներում մենք փորձում ենք իրագործել այդ ռազմավարությունը։
Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում սրտաբանության ոլորտում մենք գրանցել ենք որոշակի հաջողություններ, եւ դրանք արտացոլվում են նաեւ նրանում, որ մեր հարեւան երկրներից Հայաստան են ժամանում բազմաթիվ հիվանդներ բուժվելու համար։ Դա նշանակում է, որ մենք ունենք այդ կարողությունը, եւ այն պետք է ընդլայնենք ու հզորացնենք։
Մեր ջանքերը պետք է ուղղված լինեն հենց այդ նպատակին»,—իր ողջույնի խոսքում ասաց վարչապետը։ Նմանօրինակ հավակնոտ ռազմավարության իրականացման գործում Հայաստանն ապավինում է համահայկական ներուժին, եւ այս համաժողովը դրա վառ վկայությունն է. «Դուք հնարավորություն կունենաք մտքեր, ձեր առաջավոր փորձը փոխանակել սրտաբանության զարգացման վերաբերյալ, ինչը կբարձրացնի այդ ոլորտում մատուցվող ծառայությունների որակը։
Մեզ հետաքրքրում է այս խնդրի կազմակերպչական կողմը, թե ինչով ՀՀ կառավարությունը կարող է օժանդակել ձեզ, որպեսզի դուք ձեր բարձր առաքելությունն ամբողջական իրականացնեք»։ Սակայն երկիրը կարող է ունենալ որակյալ կարդիոլոգներ միայն այն դեպքում, երբ բարձր է կրթության որակը, եւ զարգացած է գիտությունը։ ՀՀ կառավարությունը նպատակ է դրել, որ Հայաստանի բուհերը, աշխարհի առաջատարների հետ համագործակցելով, ստանան միջազգային որակավորում, հավաստագիր, ինչը երկարաժամկետ ծրագիր է. «Եթե 5—10 տարիների ընթացքում Հայաստանն ունենա առնվազն միջազգային որակավորում ստացած 5 հաստատություն՝ դա կլինի լուրջ նվաճում։ Սակայն առանց գիտության զարգացման հնարավոր չէ ունենալ զարգացած առողջապահություն։
Մեր մասնագետները պետք է հնարավորություն ունենան վերապատրաստվել, փորձի փոխանակում իրականացնել առաջատար հիմնարկներում, այլ երկրների մասնագետների օժանդակությունը խիստ կարեւոր կլինի այդ հարցում»։
Համաժողովի նպատակն է հայտնաբերել եւ համախմբել աշխարհի հայ կարդիոլոգների ներուժը՝ հայ ժողովրդի առողջության պահպանման եւ Հայաստանում բժշկագիտության զարգացման համար։ Ըստ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի՝ համաժողովը կնպաստի նաեւ Հայաստանի եւ սփյուռքի կարդիոլոգների համագործակցությանը, մասնագիտական որակների բարձրացմանն ու կատարելագործմանը. «Հաշվի առնելով Հայաստանի առաջատար դիրքը տարածաշրջանի կարդիոլոգիայի բնագավառում՝ համաժողովը նոր որակ կհաղորդի կարդիոլոգների հետագա համագործակցությանը»։ Նույնիսկ եվրոպացի մասնագետները գտնում են, որ իրենք սովորելու բան ունեն Հայաստանի մասնագետներից։ «Սրտաբանների եվրակովկասյան կոնգրես»—ի նախագահ Փոլ Բառագան նշեց, որ Հայաստանի սրտաբանները լուրջ հաջողություններ են գրանցել վերջին տարիներին, այնպիսի ծանր հիվանդների են ոտքի կանգնեցնում, ինչպես դա կարվեր Եվրոպայում։
30.10.2009
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
10.10.2025
03.07.2025
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







